Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի

07 Հունիս, 2020 11:00
Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի

Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 190 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 272-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 294 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4014, փաստացի բուժվողներինը՝ 8844 (մեկ օրում ավելացել է 459-ով): Մեկ օրում թեստավորվել է 2497 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 69 171 քաղաքացի: 

 

Լրահոս

Դիտել ավելին