Կարևոր իրադարձություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. նա մահացել է

07 Հունիս, 2020 10:45
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. նա մահացել է

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 01:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Էլյազյանը իր վարած BMW X 5 մակնիշի 87 RO 087 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետեւ առաջ ընթանալով բախվել թիվ 16 փողոցի 1-ին տան պատին եւ կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայի տակից դուրս են բերել բնակիչները եւ վթարի հարեւանությամբ գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք արձանագրել են վարորդի մահը: Բախման հետեւանքով կոտրվել են տներից մեկի երկաթե ցանցե ճաղավանդակները եւ քարե պարիսպը:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

 Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի գիշերվա առաջին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր:

 

Լրահոս

Դիտել ավելին