Կարևոր իրադարձություններ

Վրաստանից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան. aliq.ge

06 Հունիս, 2020 23:26
Վրաստանից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան. aliq.ge

րաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար։

«Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։

Վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «MS-500» տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր եւս կան:

Պավել Օգանեզովի առաջարկով նաեւ դրամահավաք է սկսվել «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք վիրահայեր։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին` հաշվի առնելով այն, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է դարձել եւ շատ ընտանիքների համար սա չնախատեսված, հավելյալ ֆինանսական բեռ է։

Aliq.ge

 

Լրահոս

Դիտել ավելին