Կարևոր իրադարձություններ

Պարետատան նիստին ընդհուպ մոտեցել են տոտալ և անվերապահ արգելափակման, բայց այն չի բերելու ցանկալի արդյունքների

06 Հունիս, 2020 21:16
Պարետատան նիստին ընդհուպ մոտեցել են տոտալ և անվերապահ արգելափակման,  բայց այն չի բերելու ցանկալի արդյունքների

Այսօր պարետատան նիստին ընդհուպ մոտեցել են տոտալ և անվերապահ արգելափակման կամ լոքդաունի որոշում կայացնելու եզրին, բայց քննարկումների արդյունքում նկատել են, որ դա չի բերելու ցանկալի արդյունքների: «Դա ցանկալի որոշում չէ: Ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլ առավելապես այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է բերել ցանկալի արդյունքների: Արդեն վերջին օրերի ֆլեշմոբով համոզվել ենք, որ գործ ունենք սահմանված կանոնների այնպիսի մի համընդհանուր չպահպանման հետ, որ եթե մենք հիմա ՀՀ բնակավայրերի սահմանները փակենք, այդ չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր, բակեր, հարևանների տներ: Արդյունքում մենք հարվածելու ենք տնտեսության ողնաշարին ու որևէ արդյունք չենք ունենալու, իսկ լոքդաունը բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 600-700 նոր դեպքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին