Կարևոր իրադարձություններ

Պարետը 24 ժամով արգելել է 119 տնտեսվարողի, իսկ 72 ժամով՝ «Վիլլա Հիլս»-ի գործունեությունը

06 Հունիս, 2020 20:54
Պարետը 24 ժամով արգելել է 119 տնտեսվարողի, իսկ 72 ժամով՝ «Վիլլա Հիլս»-ի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝  24 ժամով արգելվել է 119 տնտեսվարողի գործունեությունը, իսկ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը։ 

Պարետը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

 

Համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հարսանեկան արարությանը Ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բեմականացումը եղել է «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում։

Տեսանյութում երևում է, բեմականացմամբ՝ իրավապահ համակարգի համազգեստով անձը արարողության մասնակիցներին հորդորում է պահել պարետի կանոնները, կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, քանի որ մեծամասշտաբ միջոցառումներն արգելված են: Դրանից հետո իրավապահ համակարգի համազգեստով մարդիկ սկսում են պարել:

 

Լրահոս

Դիտել ավելին