Կարևոր իրադարձություններ

Եթե չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, մենք լուրջ վտանգի տակ ենք դնում մեզ շրջապատող մարդկանց. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

06 Հունիս, 2020 20:00
Եթե չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, մենք լուրջ վտանգի տակ ենք  դնում մեզ շրջապատող մարդկանց.  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

Հավատացեք մենք 4 ամիս է, չգիտենք, թե  ինչ բան է հանգիստ, մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից, մենք բացառապես մեր ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը:

«Այո, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է  կորոնավիրուս սակայն այն ընթանում է թեթեւ, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա  մի կարեւոր փաստ, եթե մենք ինքներս վերաբերվենք բավականին լուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները մենք լուրջ վտանգի տակ ենք  դնում մեզ շրջապատող մարդկանց: Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մեր ծնողները, մեր տատիկ, պապիկները»,-ասաց Դավիդյանցը:

Հիվանդանոցի տնօրենը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին