Կարևոր իրադարձություններ

«Մեր ոտքի տակ են ընկնում որոշ ընդդիմադիրներ, ստիպված ենք մաքրել նրանց». Հրաչյա Հակոբյան

06 Հունիս, 2020 18:14
 «Մեր ոտքի տակ են ընկնում որոշ ընդդիմադիրներ, ստիպված ենք մաքրել նրանց». Հրաչյա Հակոբյան

«Մեր ոտքի տակ են ընկնում որոշ ընդդիմադիրներ, ստիպված ենք մաքրել նրանց, որ չխանգարեն և կարողանանք այս ծանր իրավիճակում պայքարենք կորոնավիրուսի դեմ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հավելելով, որ ամբողջ աշխարհը կռիվ է տալիս տալիս համավարակի դեմ: 

«Հանրությունը  լավ գիտի, թե ինչի համար է այս ամենը արվում, ընդամենն իրենց միլիոնները և ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերածը պահելու համար»,-ասաց Հակոբյանը:

 Հրաչյա Հակոբյանը չբացառեց, որ կան նոր հարուցված քրեական գործեր, որոնց մասին հանրությունը դեռ տեղյակ չէ: 

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է  «Իմ քայլը» խմբակցության նիստը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին