Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ փրկարարները տուժածին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային

06 Հունիս, 2020 17:55
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ փրկարարները տուժածին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային

Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այս մաիսն հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ֆլորա Պ․-ին (ծնված 1982 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային, իսկ Թամարա Գ․-ին (ծնված 2003 թ.), ով վնասել էր ոտքը՝ անձնական ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին