Կարևոր իրադարձություններ

Մահացել է մեծանուն հայ կինորեժիսյոր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը

06 Հունիս, 2020 17:45
Հեղինակ՝ Ալեքսանդր Բոժկոն
Մահացել է մեծանուն հայ կինորեժիսյոր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մահացել է Սվետլանա Իվանովնա Շչերբատյուկ՝ հանճարեղ ուկրաինական, հայ և վրաց կինորեժիսյոր Սերգեյ Փարաջանովի տիկինը: Լուսավոր կին էր, մեր մեջ իր ներկայությունը նա կարծես մեզ բոլորիս կապում էր արվեստի մեկ այլ արքայական գործչի՝ հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հետ։ Եվ նա իր միսիան արժանիորեն իրականացրեց, չնայած բոլոր փորձություններին, որոնք բաժին էին ընկել Նրան։Երկնքի արքայությունը սիրելի Սվետլանա Իվանովնե»:

 

Լրահոս

Դիտել ավելին