Կարևոր իրադարձություններ

Պատվիրակությունների փոխայցելությունների համար արարողակարգային հուշանվերներ ձեռքբերելու համար պլանավորված 10 մլն դրամից մինչ օրս ծախսվել է 0 ՀՀ դրամ․ Կարապետյան

06 Հունիս, 2020 17:09
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Պատվիրակությունների փոխայցելությունների համար արարողակարգային հուշանվերներ ձեռքբերելու համար պլանավորված 10 մլն դրամից մինչ օրս ծախսվել է 0 ՀՀ դրամ․  Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքապետարանն ամեն տարեգլխի բազմաթիվ գնումներ է պլանավորում, էդ թվում՝ պատվիրակությունների փոխայցելությունների համար արարողակարգային հուշանվերներ ձեռքբերելու համար: 2020-ին դրա համար պլանավորվել է պայմանական 10 մլն դրամ, որից մինչ օրս ծախսվել է 0 (զրո) ՀՀ դրամ:

Անցած տարի՝ 2019-ին, օրինակ, հուշանվերների վրա ծախսվել է 789 հազար դրամ

2018-ին՝ 13 միլիոն 864 հազար դրամ:

Իսկ 2017 թվականին, ուշադրություն՝ 51 միլիոն 175 հազար 260 ՀՀ դրամ:

«Հրապարակի» գործընկերը, ի պատիվ իրեն, ճշտությամբ վերարտադրել է մեր ուղարկած տվյալները: Բայց վերնագիրը ասեք, որ շքեղ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին