Կարևոր իրադարձություններ

Ինչու իշխանությունը Ծառուկյանին չի քննադատում բովանդակային

06 Հունիս, 2020 15:25
Ինչու իշխանությունը Ծառուկյանին չի քննադատում բովանդակային

Քաղաքական դաշտում նոր կորոնավիրուսի հետ կապված երկրում ստեղծված իրավիճակից ելնելով բուռն զարգացումներ են տեղի ունենում: Եթե նախկինում սպասվում էր, որ քաղաքական ուժերը 2-3 տարի հետո կսկսեին ակտիվորեն քննադատել իշխանություններին և նախապատրաստվել հաջորդ ընտրություններին, ապա կորոնավիրուսն ու դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված իշխանությունների ոչ միանշանակ գործելաոճը ստիպել է, որ ավելի վաղ սկսվի քաղաքական դիսկուրսը:

Երեկ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստ էր հրավիրել, որի ժամանակ շատ կոշտ քննադատությամբ էր հանդես եկել իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի, դրա տնտեսական հետևանքների վերաբերյալ: Դրանից հետո իշխանության ներկայացուցիչները՝ սկսած վարչապետի խոսնակից մինչև պատգամավորներ ու նախարարներ, սկսեցին քննադատել նրան՝ որպես հիմնական արգումենտ բերելով այն, որ Ծառուկյանը անհանգստացած է ոչ թե ժողովրդի վիճակով, այլ իր հետ կապված քրեական գործերի ճակատագրով: Իշխանական թևի հայտարարություններում տողատակերով Ծառուկյանին կարծես ինչ-ինչ բաներ էին հասկացնում, մասնավորապես, որ եթե նա շարունակի նման գործելաոճը, ապա քրեական գործերը կշատանան և եղածներն էլ կծանրանան:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ամբողջ պետական համակարգը մի մարդու նման ոտքի ելավ Ծառուկյանի դեմ, այնինչ մինչ այս մյուս քաղաքական ուժերի քննադատությունները, ինչպիսին ՀՅԴ-ն կամ ԼՀԿ-ն են, երբեք նման արձագանքի չեն արժանացել: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ իշխանությունները մնացածին համարում են շատ թույլ մրցակիցներ, իսկ ԲՀԿ-ն՝ որպես երկրորդ քաղաքական ուժ և բևեռ, լուրջ մրցակից է և կարող է մնացածին կոնսոլիդացնել:

Մի բան հստակ է.  Ծառուկյանի քննադատական ելույթը, անկախ դրա դրդապատճառներից, բովանդակային էր և դրանում հաստատ իրականությանը համապատասխանող էլեմենտներ կան, իսկ իշխանությունը, փոխարենը բովանդակային քննադատություն անի, անհասկանելի հայտարարություններով է հանդես գալիս: Իշխանությունները կարող էին միանգամից արձագանքել և իրենց պատասխաններով կոտրել այն թեզիսները, որոնք Ծառուկյանն է առաջ քաշում, այլ ոչ թե չկազմակերպված ու չմտածված հայտարարություններով առիթ ստեղծեին կարծելու, թե քննադատության համար բովանդակային հիմք չկա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին