Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին

06 Հունիս, 2020 13:37
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական համագործակցության և կառուցողական երկխոսության ընդլայնումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում և վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ապագայում ևս կշարունակեն ամրապնդել հաստատված բարիդրացիական, ջերմ ու փոխշահավետ հարաբերությունները:

Նա Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին