Կարևոր իրադարձություններ

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը․ Հակոբ Կարապետյան

06 Հունիս, 2020 13:27
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ նաեւ ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը եւ դիմել համապատասխան գործողությունների:

Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար: Շնորհակալություն նաեւ ավագանու «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեեւ փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար: Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո Երիտասարդականի մոտ: Այդ կրպակը, այս մեկի նման, մի քանի օրվա կյանք ունեցավ: Եթե գիտեք այլ դեպքեր, խնդրեմ, ներկայացրեք»:

 

Լրահոս

Դիտել ավելին