Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    540
    552

  • RUB

    6,71
    7,01

Կարևոր իրադարձություններ

Այսօր ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է. Քըրքորյանը կդառնար 103 տարեկան

06 Հունիս, 2020 12:28
Այսօր ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է. Քըրքորյանը կդառնար 103 տարեկան

Այսօր Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է. ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն Քըրքորյանը կդառնար 103 տարեկան: 

Քըրք Քըրքոյանը ծնվել է 1917 թ.-ին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։

1966թ. զբաղվել է Օդանավային առևտրով, և բացել չարթերային ավիաընկերություն, շահույթը` 104 մլն դոլար:

1967-1968 թթ Լաս Վեգասում կառուցել է խոշոր FLAMINGO international հյուրանոցը և վաճառել այն $ 140 մլն դոլարով:

1968-1969-ին հետաքրքրվել է կինո-բիզնեսով և հաջորդ տարի դարձել «Metro-Goldwyn-Mayer» (MGM) ընկերության տնօրեն, որին նա հետագայում ավելացրել է «United Artists», «Columbia Pictures» և «20th Century Fox»-ը:

1991-ին գնել է «Chrysler»-ի բաժնետոմսերը, և շուտով դարձել ամենախոշոր բաժնետերը:
Ունի նաև հյուրանոցներ, խաղատներ, բարձր որակի ավիաընկերություն և «Team Park» Լաս Վեգասում.

 

Ըստ «Forbes» ամսագրի` 2007 թվականին նրա ունեցվածքը գնահատվել է 15 միլիարդ դոլար: Նա ծնվել է ԱՄՆ-ում հայ գաղթականների ընտանիքում: Մինչև 1935 թ եղել է սիրողական բռնցքամարտիկ, սովորել է ավիացիայի դպրոցում որպես հրահանգիչ օդաչու: 1962-1967-ը աշխատել է բաժնետոմսերի հետ, վաստակելով 37,6 մլն ԱՄՆ դոլար 5 տարվա ընթացքում:

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին և Արցախին: Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001թ.-ից 210 մլն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու բնակարանաշինության, 20 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար: 1998թ. և 2005թ. Քըրքորյանն այցելել է Հայաստան:

Մեծանուն հայը վախճանվել է իր սիրելի Բևերլի Հիլզ քաղաքում, 2015 թ.-ի հունիսի 15–ին, 98 տարեկան հասակում։ Թաղված է Ինգլվուդ Փարք գերեզմանոցում (Inglewood Park Cemetery, Լոս Անջելեսի կոմսություն, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ)։ Հայր և որդի Քըրքորյանները՝ Ահարոնը և նրա որդի Քըրքը, թաղված են նույն շիրմաքարի տակ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին