Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, մահացել է 7 քաղաքացի

06 Հունիս, 2020 10:54
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12․364-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 190 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան  դեպք չի գրանցվել: Հունիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 259-ի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին