Կարևոր իրադարձություններ

Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ Mercedes-ը բռնկվել է

06 Հունիս, 2020 10:32
Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ Mercedes-ը բռնկվել է

Երեկ՝ հունիսի 5-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:23-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին