Նոր վարչություն՝ ուղղված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը. «Ժամանակ»
06 Հունիս, 2020 09:03
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը պատրաստվում է գլխավոր դատախազությունում ստեղծել նոր վարչություն՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող անվամբ:
Հենց այս վարչությանն է վերապահված լինելու զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերմամբ և բռնագանձմամբ: Վարչությունը ունենալու է բավական մեծ աշխատակազմ՝ վարչության պետ, տեղակալ, ավագ դատախազ և դատախազներ»: