Կարևոր իրադարձություններ

Հայկ և Ալեքսանդր Եսայանները հրավիրվել են ԱԱԾ․ «Ժողովուրդ»

06 Հունիս, 2020 08:23
Հայկ և Ալեքսանդր Եսայանները հրավիրվել են ԱԱԾ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայանն եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։ Մեզ հայտնի դարձավ, որ հիմնական պատասխանողը Ալեքսանդր Եսայանն է եղել, ով տարիներ շարունակ եղել է Խաչատրյանների գործերի առանցքային կառավարիչը։ Ալեքսանդր Եսայանն է որպես գործող անձ ձեւակերպել ու իրականացրել թվայնացման վերաբերյալ պետական մրցույթների մասնակցությունն ու ապահովել է դրանց իրականացումը ծրագրավորման մի ընկերության միջոցով, որտեղ 50% բաժնետերը Եսայաններն են, ու 50%-ը՝ Խաչատրյանները։

Հատկանշական է, որ քննիչներին հատկապես հետաքրքրել է Եսայանների կարողության ծագումը, քանի որ եղբայրները հանդիսանում են սեփականատեր կամ համասեփականատերեր մի շարք տնտեսվարողների, այդ թվում նաեւ սրճարաններ ու ալկոկոլային խմիչքներ, բիզնես կենտրոն, ծրագրավորման ընկերություն եւ այլն։ Մեր աղբյուրները չբացառեցին, որ Եսայաններին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելուն մասնակցելու ու պետական միջոցների վատնմանբ ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու համար։ Հարցաքննության իսկության վերաբերյալ կդիմենք ԱԱԾ եւ ստանալուն պես կհրապարակենք պաշտոնական պատասխանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին