Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

06 Հունիս, 2020 00:10
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ հունիսի 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունիսի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-ին` օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին