Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում ավելի քան 4,9 մլրդ դրամի վճարում է իրականացվել․ Զարուհի Բաթոյան

05 Հունիս, 2020 23:51
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում ավելի քան 4,9 մլրդ դրամի վճարում է իրականացվել․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9–րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում, որից մշակման ենթակա են եղել 723.000–ը։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187.000 երեխայի համար աջակցության գումարը հաստատվել և վճարում է իրականացվել ավելի քան 4,9 մլրդ դրամի չափով։

Ծրագրի իրականացման համար այս ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) կողմից թվայնացվել և նախարարությանն է տրամադրվել շուրջ 49.000 երեխայի տվյալ:

3,800 երեխայի տվյալներ, որոնք դեռևս հնարավոր չի եղել նույնականացնել (մասնավորապես հնարավոր չի եղել հաստատել երեխայի և ծնողի կապը), ուղարկվել են ՔԿԱԳ՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով»:

 

Լրահոս

Դիտել ավելին