Օրերս ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռանում է պաշտոնից։ Այսօր Գախարիան պաշտոնապես հերքել է լուրերն առ այն, որ ընթացիկ ամսում պատրաստվում է հրաժարական տալ, գրում է kvira.ge-ն։
«Ես կմնամ վարչապետի պաշտոնում»,-հայտարարել է նա։
Սակայն վրաց պաշտոնյան նաև հայտնել է, որ չի կառչում կառավարության ղեկավարի պաշտոնից։
«Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, որտեղ ես կլինեմ՝ կառավարության ղեկավարի, թե ագարակատիրոջ պաշտոնում։ Այն, ինչ պետք է անեմ, կարող եմ անել ամեն տեղ»,- հավելել է Գախարիան։