Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Ես կմնամ վարչապետի պաշտոնում․ Գախարիան պաշտոնապես հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

05 Հունիս, 2020 22:49
Ես կմնամ վարչապետի պաշտոնում․ Գախարիան պաշտոնապես հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Օրերս ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռանում է պաշտոնից։ Այսօր Գախարիան պաշտոնապես հերքել է լուրերն առ այն, որ ընթացիկ ամսում պատրաստվում է հրաժարական տալ, գրում է kvira.ge-ն։

«Ես կմնամ վարչապետի պաշտոնում»,-հայտարարել է նա։

Սակայն վրաց պաշտոնյան նաև հայտնել է, որ չի կառչում կառավարության ղեկավարի պաշտոնից։

«Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, որտեղ ես կլինեմ՝ կառավարության ղեկավարի, թե ագարակատիրոջ պաշտոնում։ Այն, ինչ պետք է անեմ, կարող եմ անել ամեն տեղ»,- հավելել է Գախարիան։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին