Կարևոր իրադարձություններ

Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

05 Հունիս, 2020 21:02
Պետական եկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ Կառավարության որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Էդվարդ Հովհաննիսյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից պաշտոնից ազատելու մասին։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին