Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են մարդիկ իրենց լավ զգում, երբ հասարակական կարգ են խախտում և պատասխանատվության չեն ենթարկվում. Մարիամ Փաշինյանի գրառումը

05 Հունիս, 2020 20:33
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Ինչու՞ են մարդիկ իրենց լավ զգում, երբ հասարակական կարգ են խախտում և պատասխանատվության չեն ենթարկվում. Մարիամ Փաշինյանի գրառումը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ինչու՞ է ամոթ հերթ կանգնելը: Ինչու՞ են մարդիկ իրենց լավ զգում, երբ հերթը առաջ են գցում և անցնում, երբ հասարակական կարգ են խախտում, և պատասխանատվության չեն ենթարկվում:

Ո՞րն է այս երևույթի գեղեցկությունը: Ինչու՞ ենք մենք կարծում, որ անպարկեշտ հասարակական վարքագիծը ուժի նշան է, և ինչու ենք մենք գովասանքի արժանանում այդ վարքագծի համար:

Եկեք ուշադիր լինենք, թե ինչ ենք խրախուսում մեր մտերիմներին:

Երբ կարգը պահանջում է, որ մենք մնանք տանը, հետաձգենք մեր ծնունդը, ուրախությունը կամ ծրագրերը, մենք մեզ ուժեղ ենք զգում, երբ խախտում ենք այդ կարգը: Օրենքի առաջ հավասարության պահանջը, յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից:

Երբևէ տեսե՞լ եք, կամ նախկինում տեսնում էիք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում, կամ հիմա ինչ ձևով են շրջում: Սա ոչինչ է քան պարզապես բարդույթ:

Մեր վարքագիծը ուղիղ ձևով կապված է հանրության տեսանելի զանգվածի վարքագծի հետ: Երբ մեր վրա ծիծաղում են կարգ ու կանոն պահելու համար, մենք էլ բարդույթավորվում ենք, կարծում ենք որ կարգ ու կանոն պահելու համար կարժանանանք ծաղրի և հետևաբար չենք պահում հասարակական կարգը: Մոտ 30 տարի է, մեզ ցույց են տվել որ ուժ է զենքը, փողը, հերթ չկանգնելը, հերթը առաջ գցելը, հարուստ ծանոթներ ու շրջապատ ունենալը: Մեզ սա ցույց են տվել հեռուստացույցով, վարքագծով և տարբեր մեթոդներով:

Իսկ հիմա ժամանակն է, որ սա փոխենք միասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին