Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

05 Հունիս, 2020 19:59
Աբովյան քաղաքի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ միկրոշրջանի թիվ 59/4 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքում (50 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:46-ին: Այրվել են մթերային խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը և կախովի առաստաղը (մոտ 50 քմ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին