Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Հավաքին մասնակից ուսուցչուհին ազատվել է աշխատանքից․ Գարիկ Սարգսյան

05 Հունիս, 2020 19:36
Հեղինակ՝ Գարիկ Սարգսյան
Հավաքին մասնակից ուսուցչուհին ազատվել է աշխատանքից․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին