Կարևոր իրադարձություններ

Համաճարակի տարածման այս խիստ վտանգավոր տեմպերի պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը պիտի կենտրոնացած լինի ընդամենը մեկ բանի վրա. Ռուբեն Ռուբինյան

05 Հունիս, 2020 19:14
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Համաճարակի տարածման այս խիստ վտանգավոր տեմպերի պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը պիտի կենտրոնացած լինի ընդամենը մեկ բանի վրա. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Համաճարակի տարածման այս խիստ վտանգավոր տեմպերի պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը՝ իր բոլոր քննարկումներով ու դիսկուրսներով հանդերձ, պիտի կենտրոնացած լինի ընդամենը մեկ բանի վրա՝ հանրությանը շարունակաբար ու անդադրում հորդորել, խնդրել, աղաչել, բացատրել, ստիպել, որ անհրաժեշտ է

1. Կրել դիմակ

2. Ախտահանել ձեռքերն ու չդիպչել դեմքին

3. Պահպանել սոցիալական հեռավորություն, պահպանել պարետատան սահմանած կանոնները

Մնացած ամեն ինչն այս պահին, ցավոք, աղմուկ է՝ լավագույն դեպքում անպտուղ, վատագույն դեպքում՝ վտանգավոր աղմուկ

Առողջություն բոլորիս»։

 

Լրահոս

Դիտել ավելին