Կարևոր իրադարձություններ

Արգավանդ գյուղում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

05 Հունիս, 2020 18:04
Արգավանդ գյուղում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 12:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Pajero» (վարորդ՝ Դավիթ Կ․) և «Honda» (վարորդ՝ Հասմիկ Ե․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Pajero» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Կենտրոնական փողոցի թիվ 1 տան բակում․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին