Կարևոր իրադարձություններ

«Արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ի համազգեստով պարի մասին

05 Հունիս, 2020 16:43
«Արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ի համազգեստով պարի մասին

«Դա Պտղնիում «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել,  կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չի»,- այս մասին  այսօր՝ մայիսի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով  վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ հարսանիքի ժամանակ բեմականացում է եղել՝  ԱԱԾ հագուստով քաղաքացիները և  ոստիկանների համազգեստով երիտասարդները «ներխուժում են» ռեստորանի տարածք և իբրև պահանջում են դադարեցնել միջացառումը, հետո  սկսում պարել:

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ասաց, որ դրա հետևանքն այսօր կտեսնենք։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին