Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ընկել է Փամբակ գետը․ փրկարարները դուրս են բերել տուժածին

05 Հունիս, 2020 15:31
Քաղաքացին ընկել է Փամբակ գետը․ փրկարարները  դուրս են բերել տուժածին

Հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 20 տան մոտակայքում քաղաքացին ընկել է Փամբակ գետը։

Փրկարարները գետից դուրս են բերել Անահիտ Հ․-ին (ծնված 1960 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին