Կարևոր իրադարձություններ

Բիլ Գեյթսը հերքել է աշխարհի բնակչությանը չիպավորելու մեղադրանքները

05 Հունիս, 2020 13:20
Բիլ Գեյթսը հերքել է աշխարհի բնակչությանը չիպավորելու մեղադրանքները

Ամերիկացի ձեռնարկատեր և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է այն մեղադրանքները, թե նոր կորոնավիրուսային պատվաստանյութի միջոցով փորձելու է չիպավորել աշխարհի բնակչությանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Business Insider պորտալին:

«Ես միկրոչիպերով և նման այլ բաներով երբեք չեմ զբաղվել: Շատ դժվար է այսպիսի բան հերքելը, քանի որ դա շատ հիմարություն»,- ասել է նա:

Գեյթսը նաև մտահոգություն է հայտնել, որ նման տեսությունները կարող են խոչընդոտել պատվաստանյութերի տարածմանը և մարդկանց մոտ իմունիտետի զարգացմանը:

Գեյթսը նշել է, որ պատվաստանյութի ստեղծումից հետո անհրաժեշտ է այն առաջին հերթին ուղարկել թերզարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրներ:

«Աշխարհը պետք է համատեղ աշխատի`ապահով և արդյունավետ պատվաստանյութ մշակելու համար: Մենք պետք է այնքան շատ արտադրենք այդ պատվաստանյութերը, որպեսզի կարողանանք դրանք տրամադրել նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն և ոչ պարտադիր նրանց, ովքեր կարող են ամենաշատը վճարել», - հավելել է նա:

Նշենք, որ վերջերս համացանցում տարածվում ենք ֆեյք լուրեր այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը հատուկ օպերացիա է պատվաստումների ժամանակ մարդկանց չիպավորելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին