Կարևոր իրադարձություններ

Երևանի թ. 40 մանկապարտեզի սաներից մեկի և դաստիարակի օգնականի ընտանիքներում կան կորոնավիրուսով վարակակիրներ, վերջիններս գնացել են մանկապարտեզ. խմբերն այժմ փակված են. քաղաքապետարանի խոսնակ

05 Հունիս, 2020 12:17
Երևանի թ. 40 մանկապարտեզի սաներից մեկի և դաստիարակի օգնականի ընտանիքներում կան կորոնավիրուսով վարակակիրներ, վերջիններս գնացել են մանկապարտեզ. խմբերն այժմ փակված են. քաղաքապետարանի խոսնակ

Երեկ՝ հունիսի 4ին,  լրատվամիջոցներից մեկը գրեց, թե Երևանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի մոտ օրերս հաստատվել է կորոնավիրուսային վարակ:  Լուրի իսկությունը պարզելու  և այլ մանրամասներ իմանալու համար Shabat.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, վերջինս հերքեց լուրը, թե մանկապարտեզի սաներից մեկը վարակակիր է և պարզաբանեց՝ ոչ թե երեխան է վարակակիր, այլ տվյալ երեխայի ընտանիքի անդամներից մեկը:

«Նախօրեի մեր լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր տարածել, որն էլ աղբյուր էր դարձել մնացածի համար: Պետք է նշեմ , որ այդ սկզբնաղբյուրը այդքան էլ կոռեկտ չէր ձևակերպել խնդիրը և իրականաությունը փոքր-ինչ խեղաթյուրվել էր: Իրականությունն այն է, որ Երևանի թ. 40 մանկապարտեզում մեկ երեխայի ընտանիքում կա վարակակիր և այդ երեխան հաճախել է մանկապարտեզ, բայց երեխայի մոտ վարակ հայտնաբերված չէ : Համենայնդեպս այն խումբը որտեղ այդ երեխան էր հաճախում  փակվել է, խմբում չորս երեխա էր հաճախում: Բացի այդ խմբից, Նաև մյուս խմբի դաստիարակի օգնականի  ընտանիքում վարակակիր կա, և այդ խումբն էլ է փակվել»,- ասաց Կարապետյանը:

Նշենք, որ տվյալ խմբերի երեխաներն ու դաստիարակները մանկապարտեզ չեն գնում:

Հիշեցնենք՝  երեկ՝ հունիսի 4-ին, Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել մանկապարտեզում, պատրաստվում էր պարետատանը առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը։

Աննա Ղազարյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին