Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին․ երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար

05 Հունիս, 2020 11:44
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին․ երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար

Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Վրաստանի սիրելի գործընկերներ,

Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին․ «Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հայտարարել են ԱԳՆ-ից:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին