Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Հնաբերդ գյուղում․ 4 մարդ հոսպիտալացվել է

05 Հունիս, 2020 11:17
Ավտովթար Հնաբերդ գյուղում․ 4 մարդ հոսպիտալացվել է

Հունիսի 4-ին, ժամը 21:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին տեղեկացում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարարտի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեստան-Դվին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հրաչիկ Հ․, ծնված 1963 թ.) և «BMW» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Սամվել Գ․-ն (ծնված 1965 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիլյա Գ․-ին (ծնված 1971 թ.) և Վազգեն Գ․-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները ևս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Բժիշկները Հրաչիկ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին