Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    541,5
    553,5

  • RUB

    6,61
    6,91

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ այս ընթացքում կատարված աշխատանքի համար

05 Հունիս, 2020 10:26
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ այս ընթացքում կատարված աշխատանքի համար

«ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-այս մասին այսօր՝ հունիսի 5-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ 

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին․ «Քանի որ այնպես ստացվեց, որ այս կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, քանի որ նա լքելու է այս պաշտոնը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքի համար»:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին