Կարևոր իրադարձություններ

Ինչու «ալրաղացի Լյովիկին» չեն արտահանձնում Հայաստանին․ «Ժողովուրդ»

05 Հունիս, 2020 08:09
Ինչու «ալրաղացի Լյովիկին» չեն արտահանձնում Հայաստանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Սակայն արդեն երկար ժամանակ է՝ նրան Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին կարգով ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ իր գործընկերներին հայտնել է, թե բողոքարկման գործընթաց է գնում, եւ դա է պատճառը, որ առայժմ նրան չեն կարողանում վերադարձնել Հայաստանին: Ավելին, բողոքի քննությունից հետո միայն պարզ կլինի՝ կվերադարձնեն նրան, թե ոչ: Միեւնույն ժամանակ իրավապահ մարմիններին ՌԴ-ից վստահեցրել են, թե իր հանձնման գործընթացը տեղի կունենա, եթե բողոքարկման գործընթացը չձգձգվի:

 Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երբեմնի ամենավստահելի պատգամավոր Լեւոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։ Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու եւ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար (12 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու համար)»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին