Խոցված պաշտոնյան որոշել է վրեժ լուծել՝ հարկային մարմինները մտել են Կապանի քաղաքապետի հորը պատկանող օբյեկտներ։ Գեւորգ Փարսյանը հաստատեց շինթույլտվություն չտալու փաստը․ «Այո, իր հայրը մոտ երկու ամիս առաջ դիմել էր բաց պատշգամբ սարքելու հարցով, բայց մերժել ենք, որովհետեւ ես ընդհանրապես պատշգամբների կառուցում համայնքում թույլ չեմ տալիս։ Խնդիրն անձնավորված չէ, բոլորին է վերաբերում, որովհետեւ դա անմիջական կապ ունի շենքի սեյսմակայունության հետ, ինչպես նաեւ՝ ճարտարապետական տեսքի»։ Իսկ իր հոր օբյեկտներում ստուգումների մասին ասաց, թե դրանք կապ չունեն այդ մերժման հետ․ «Ստուգում եղել է, բայց հերթական ստուգումներն են եղել, պլանավորված, դրանք կապ չունեն այս ամենի հետ»։ Ինքը՝ Նարեկ Բաբայանը, մեր հարցին ի պատասխան ասաց․ «Շինթույլտվություններով համայնքն է զբաղվում․․․ դիմեք համայնքապետարան», իսկ ստուգումների մասին ասաց․ «Չեմ լսել»։