Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանին հարցաքննել են. «Հրապարակ»

05 Հունիս, 2020 07:56
Էդմոն Մարուքյանին հարցաքննել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: 
Նա մեզ ասաց, որ տեւական ժամանակ է՝ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի անհայտ քաղաքացի, սպառնալիքներ հնչեցնում՝ պահանջելով, որ քննադատական ելույթներ չունենա:

Մարուքյանի բացատրական ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին շարունակել է այնքան, մինչեւ ԼՀԿ ղեկավարը դիմել է գլխավոր դատախազություն։ Այժմ քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքի փաստով:

 

Լրահոս

Դիտել ավելին