Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում ձևավորել է աշխատանքային խումբ՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ հանրության մտահոգությունները քննարկելու համար․ Մխիթար Հայրապետյան

05 Հունիս, 2020 00:12
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
ԱԺ-ում ձևավորել է աշխատանքային խումբ՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ հանրության մտահոգությունները քննարկելու համար․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  

«Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»)»:

 

Լրահոս

Դիտել ավելին