Կարևոր իրադարձություններ

Էրեբունի վարչական շրջանում 28-ամյա և 23-ամյա քաղաքացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

04 Հունիս, 2020 22:43
Էրեբունի վարչական շրջանում 28-ամյա և 23-ամյա քաղաքացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. Իբր վնասվել էր տանն ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:

Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Էրեբունի վարչական տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ:

Ժամը 21.50-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին