Կարևոր իրադարձություններ

Վաղը Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում 10 ժամով ջուր չի լինի

04 Հունիս, 2020 21:58
Վաղը Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում 10 ժամով ջուր չի լինի

Վաղը՝ հունիսի 5-ին, ժամը 10.00-20.00, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղյուսագործների, Ռոստոմի, Արհեստավորների, Տոլստոյ փողոցների, Ալեք Մանուկյան 1-17, Քոչարի 1-20, Վարդանանց 22, Տիգրան Մեծի 23-31, Քաջազնունու 10-30, Քրիստափորի 20-90, Նար-Դոսի 20-66, Զավարյան 80-86 համարների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին