Կարևոր իրադարձություններ

Արմատական առաջխաղացում չկա, բայց լավատեսությունը մնում է․ Զախարովան՝ ղարաբաղյան բանակցությունների մասին

04 Հունիս, 2020 21:46
Արմատական առաջխաղացում չկա, բայց լավատեսությունը մնում է․ Զախարովան՝ ղարաբաղյան բանակցությունների մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հունիսի 4-ին, ճեպազրույցի ժամանակ, արցախյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ հայտարարություն է արել։

Զախարովան, մասնավորապես, ասել է․

«Որևէ արմատական առաջխաղացում ղարաբաղյան կարգավորման մեջ չկա, բայց լավատեսությունը մնում է։ Մենք այդ ձգձգված, երկարատև ճգնաժամին բանակցությունների ճանապարհով քաղաքական կարգավորում տալու կողմնակից ենք։ Ու որպես հարևան երկիր, որը տևական բարեկամությամբ, փոխներգործությամբ ու համագործակցությամբ է կապված այդ երկրների հետ, ամեն բան կանենք կառուցողական ներդրում ունենալու համար»:

 



 

Լրահոս

Դիտել ավելին