Կարևոր իրադարձություններ

Պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ Վահան Հունանյան

04 Հունիս, 2020 20:43
Հեղինակ՝ Վահան Հունանյան
Պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ Վահան Հունանյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը:

Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին:

Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին