Կարևոր իրադարձություններ

Երեկ 697 նոր դեպք ենք ունեցել. երկրում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինայն

04 Հունիս, 2020 19:30
Երեկ 697 նոր դեպք ենք ունեցել. երկրում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինայն

Երեկ 697 նոր դեպք ենք ունեցել, համաճարակային վիճակը երկրում շարունակում է վատանալ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ընթացող ճեպազրույցի ժամանակ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն երկու օր է գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ  հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկությունները մեզ տալիս են պատկերացում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Պատասխանը պարզ և միանշանակ է հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանում: Հազարավոր նման դեպքեր են արդեն հրապարակվել սոցցանցերում և իմ ֆեյսբուքյան էջում»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ մտահոգիչն այն է, որ ատելության խոսք է տարածվում կանոնները չպահպանող քաղաքացիների հանդեպ․

«Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետեւ այս պատմությունը միայն նրանց մասին չէ, մեր բոլորի մասին է: Ես ինքս էլ վարակվել եմ, հետեւաբար, ես էլ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք  է: Այս հարթակը ոչ թե դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հնարավորինս խորը հասկանալու»։

 

Լրահոս

Դիտել ավելին