Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Դանիել Իոնիսյանը միացել ՀՀ վարչապետի կոչին, վերջինս դուրս է եկել դիմակների կրման կարգը խախտողների «ֆոտո-որսի»

04 Հունիս, 2020 17:30
Հեղինակ՝ Դանիել Իոնիսյան
Դանիել Իոնիսյանը միացել ՀՀ վարչապետի կոչին, վերջինս  դուրս է եկել դիմակների կրման կարգը խախտողների «ֆոտո-որսի»

Դանիել Իոնիսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, 1 ժամով Christine-ի հետ դուրս էինք եկել դիմակների կրման կարգը խախտողների «ֆոտո-որսի» (Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչ. շրջաններում):

Կարճ ասեմ. ԱՀԱՎՈՐ Է

Ունենք հաջողված 35 կադր, որոնցից 3-ում խախտողները ոստիկան էին, իսկ մեկում՝ խախտումը ոստիկանների անտարբեր ներկայությամբ էր:

Չենք նկարել դիմակ չկրող հարյուրավոր այն անձանց, որոնք.
- Փողոցում միայնակ էին
- Հաց էին ուտում
- Ծխում էին

Մոտներս չի ստացվել լուսանկարել հարյուրավոր մեքենաներ (այդ թվում՝ հանրային տրանսպորտի), որոնցում մեկից ավել մարդ կար ու դիմակները չէին կրում:

Կոչ ենք անում բոլորին միանալ այս արշավին: Երեկոյան նոր մտքեր կան, փորձենք, տեսնենք:

Հ.Գ. Այո, ժամ առաջ պետք է խիստ կարանտին հայտարարվի, բայց նույնիսկ եթե դա դեռ չի արվում, բոլորս կառավարությանը օգնենք, որ էպիդեմիան դանդաղի»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին