Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին

04 Հունիս, 2020 16:40
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։

Սիրան Ավետիսյանի աշխատանքային գործունեությունը․

2006 թվականին աշխատել է ԱՀ թիվ 11 միջնակարգ դպրոցում` որպես «Իրավունքի» ուսուցչուհի: Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:

2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2010 թվականի հունվարի 28-ից նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:

2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Ունի դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին