Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Շարունակվում են անակնկալ դիտարկումներ մարզի համայնքներում. մարզպետ

04 Հունիս, 2020 15:50
Հեղինակ՝ Գնել Սանոսյանը
Շարունակվում են անակնկալ դիտարկումներ մարզի համայնքներում. մարզպետ

Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շարունակվում են անակնկալ դիտարկումներ մարզի համայնքներում

Այսօր առաջին բանը, որ արեցի այցելեցի Սեւան քաղաք, որտեղ, ինչպես երեկ հայտնել եմ, սահմանափակումների ռեժիմը երկարացվել է եւս մեկ շաբաթով:

Քաղաքի մուտքի-ելքի մոտ ոստիկանների հետ դիտարկել եմ քաղաքացիների տեղաշարժը եւ ցավալի է, որ դեռ գտնվում են մարդիկ, ովքեր չեն գիտակցում համավարակի ռիսկայնությունը եւ իրենց անպատասխանատու պահվածքի հետեւանքները:
Սեւան քաղաքի բնակիչը ներկայանում էր որպես Լճաշեն համայնքի բնակիչ, որպեսզի թույլ տային քաղաքից դուրս գալ, բայց փաստաթղթերը ստուգելուց հետո՝ ելքն արգելվեց:

Հարգելի բնակիչներ եւս մեկ անգամ կո՛չ եմ անում խստորեն պահպանեք պարետատան ցուցումները։ Եղեք ողջամիտ եւ ձեր քայլերով մի վնասեք ձեր եւ ձեր հարազատների առողջությունը եւ անվտանգությունը»։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին