Կարևոր իրադարձություններ

Պացիենտից կորոնավիրուսով վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

04 Հունիս, 2020 15:00
Հեղինակ՝ Ծովինար Խաչատրյան
Պացիենտից կորոնավիրուսով վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: 

«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը:

Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին