Կարևոր իրադարձություններ

Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

04 Հունիս, 2020 14:40
Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, մենք պետք է արձանագրենք՝ մեր խնդիրը որն է: Մեր խնդիրն այնպես անելն է, որ առողջապահական համակարգն իսկապես կարողանա սպասարկել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մեր պրոբլեմը, որ մենք ունենք, ամենևին առողջապահական համակարգում չէ, այլ առողջապահական համակարգից դուրս է: Խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է: Եվ վերջին օրերի մեր մոնիթորինգը ցույց է տալիս հետևյալը, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում: Ընդ որում՝ ես հիմա արձանագրում եմ, որ այստեղ մենք ունենք ավելի մեծ ռիսկի գոտիներ, և պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ռիսկի գոտիներից մեկը, երեկվա արձանագրությամբ, մեր բանկային համակարգն է:

Երեկ մենք շատ սերտ աշխատեցինք նաև Կենտրոնական բանկի հետ, և օրվա ընթացքում կարգավորվեց: Բայց այսօր առավոտվանից մենք էլի ստանում ենք տեղեկություններ, որ կանոնները չեն պահվում: Ընդ որում, խնդիրը հետևյալի մեջ է, մի քիչ եզրային է, որ ոչ թե ներսում՝ գրասենյակների ներսի մասին է, այլ քանի որ թոշակների կամ այլ վճարումների հետ կապված մարդկանց մեծ հոսք է լինում, կա հերթերը նաև գրասենյակների տարածքներից դուրս կառավարելու անհրաժեշտություն:

Եվ երեկ մենք այս թեմայով աշխատել ենք, և պարոն Ջավադյան, պետք է խնդրեմ, որ աշխատեք բանկերի հետ, որպեսզի այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլև տարածքից դուրս, որովհետև սա, ըստ էության, մեր ամենակարևոր օջախներից է»,-ասել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին