Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Ռոման Գոլովչենկոյին

04 Հունիս, 2020 14:10
Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Ռոման Գոլովչենկոյին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին նշանակել է երկրի վարչապետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն` հղում կատարելով Sputnik Belarus-ին:

Նշենք, որ Գոլովչենկոն ավելի վաղ զբաղեցնում էր Պետական ​​ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին փոխվարչապետ է նշանակվել Նիկոլայ Սնոպկովը, ով զբաղեցնում էր Չինաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնը: Ֆինանսների նախարար է նշանակվել վարչության պետի առաջին տեղակալ Յուրի Սելիվերստովը:

Հիշեցնենք, որ  նախօրեին Լուկաշենկոն հրամանագիր էր ստորագրել կառավարության հրաժարականի մասին: 



 

Լրահոս

Դիտել ավելին